Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան


Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ. Արսեն Թորոսյան

  • 26-02-2020 19:08:46   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր Թեհրանից Երեւան ժամանած 52 քաղաքացիների նկատմամբ տնային հսկողություն է սահմանվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
Նախարարը «Ֆեյսբուքի» իր էջում մասնավորապես գրել է. «Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ:
 
Հաջորդ չվերթը լինելու Է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»:
Նոյյան տապան  -   Հասարակություն