Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր


Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

  • 27-02-2020 10:40:02   | Սաուդյան Արաբիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ Է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին հայտնել Է թագավորության ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Մասնավորապես, կառավարությունը կարգադրել Է դադարեցնել ումրայի՝ փոքր հաջի նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն իրականացնում են ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ հաջի ամսի: Բացի դրանից, ժամանակավորապես արգելքի տակ Է հայտնվել այն երկրներից զբոսաշրջիկների այցելությունը թագավորություն, որոնց տարածքում «կորոնավիրուսի բռնկում Է արձանագրված»՝ Սաուդյան Արաբիայի «առողջապահության իրավասու մարմինների չափանիշներին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը