Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին


Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին

  • 27-02-2020 14:50:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին (https://www.ai-expo.net/):
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին  Հայաստանը կներկայացնեն  «Armenia» միասնական տաղավարով։
 
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
 
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված  ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայտադիմումը և մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են  AI-EXPO Application Form-ում։
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
 
Հավելյալ տեղեկությունների համար  զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ․փոստի հասցեին` info@hti.am։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն