Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

27-02-2020 16:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին մասնակի բավարարեց առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը:
 


Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի
փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ:
 
Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար