Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում


Դատավոր Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում

  • 27-02-2020 16:00:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 27-ին մասնակի բավարարեց առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը:
 
Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին՝ նրա նկատմամբ կիրառելով կարգապահական տույժ:
 
Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն