Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ



27-02-2020 16:10:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ 
 


Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ 
Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
 
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց
Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ 
 
Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։
 
Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։
 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։
 
Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար