Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է


Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

  • 27-02-2020 16:48:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է:
 
Այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
 
ՀԺ-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ միաժամանակ մերժվել է իր կողմից ներկայացված բողոքը՝ հիմնավոր կասկածի առկայության, ինչպես նաեւ խափանման միջոցի հիմքերի դեմ:
 
 
Ալեքսան Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Որոշումը կայացրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
 
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play