ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

27-02-2020 17:15:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
 


Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
 
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը  մեր երկրի
անվտանգության համակարգի կարեւորագույն տարրերից է, եւ Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: Ըստ նրա` ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության եւ խաղաղության պահպանմանը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նախորդ տարի Երեւանում ՀԱՊԿ Խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստերի անցկացումը: Նա նշել է, որ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն աշխատում  է ՀԱՊԿ ԽՎ-ում՝ իր ջանքերն ուղղելով փոխհարաբերությունների կատարելագործմանը:
 
Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հյուրընկալվելու եւ շնորհավորանքների համար եւ փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար