Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից. Արևմտյան Հայաստանում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր. Նաիրի Հոխիկյան

27-02-2020 17:49:39   | Հայաստան  |  Հասարակություն
Լրագրող, միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից։ Այսօր առավոտյան Վան քաղաքի
ց ճշտված տվյալներ ստացա, որ Արևմտյան Հայաստանի մի քանի բնակավայրերում հաստատվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, մասնավորապես՝
 
Վան քաղաքի հիվանդանոցում հոսպիտալացվել է 5 մարդ,
Էրզրումում՝ 13 մարդ, Մուշում՝ 2 մարդ, Իգդիրում՝ 9 մարդ, Անթալյայում՝ 1 մարդ, Ստամբուլում՝ 182 մարդ։
 
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2 հիվանդ մահացել է։
 
Այս տեղեկությունը դեռևս փորձում է թաքցնել պաշտոնական Անկարան, սակայն դա երկար ժամանակ դժվար կլինի պահել։ Ամեն դեպքում, կարևոր է, որ Արևմտյան Հայաստան և ընդհանրապես, Թուրքիա այցելող հայերը իմանան, թե ինչպիսի վտանգի կարող են ենթարկվել»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2718 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար