ՀՀ Զինված ուժերի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն ՆԱՏՕ-ի բազմազգ վարժանքին

27-02-2020 18:49:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով 2020 թվականի բազմազգ վարժանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ հայտարարության ընթացքում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարը:
 


«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ձևաչափով 2020
թվականի բազմազգ վարժանքին, որը տեղի է ունենալու Վրաստանում: Հույս ունեմ, որ հայկական կողմը նաև ապագայում կշարունակի ակտիվորեն ներգրավվել նմանատիպ զորավարժություններում»,- ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:
 
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար