Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան


Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

  • 27-02-2020 19:07:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր՝ Սյուզաննայի և կնոջ՝ Ջուլիայի հետ»,- գրել է Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում:
 
«Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»,- ավելացրել է նա:
 
Հիշեցնենք՝ երեկ Պապիկյանը հայտարարել էր, որ կայացվել է որոշում՝ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչության լոգոտիպի համար հայտարարված մրցույթում առաջին տեղի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը բաշխել 3 անձի՝ «Երեկոյան Երեւան» թերթի խմբագրի Նորայր Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Ղանդիլյանի եւ Ստյոպա Նարոյանի միջեւ: «Ստյոպա Նարոյանն այս տեսքն ունեցող նկարի հեղինակն է, սակայն մահացել է: Գումարը կփոխանցվի նրա ժառանգներին: Աշխատանքներ է տարվում ժառանգներին գտնելու ուղղությամբ»,- ասվել էր երեկ՝ այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ մրցույթում հաղթող ճանաչված լոգոտիպն իրականում ոչ թե դրա հեղինակը ներկայացող Ռաֆայել Դանիելյանինն է, այլ նույնությամբ կրկնում է 1991 թվականին «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված պատկերը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play