Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր. Գագիկ Սուրենյան


Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր. Գագիկ Սուրենյան

  • 29-02-2020 13:00:40   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես  ասվում է.
 
«Հայաստանում այս տարի ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր, մնացած օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր: 
 
Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան(փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն