Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ


Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

  • 29-02-2020 15:07:44   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետությունում փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:
 
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
 
Երևան քաղաքում փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play