Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն


Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

  • 02-03-2020 14:30:02   | Հայաստան  |  Մշակույթ



 
 
Երևանում սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն, որն իրականացվում է Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներում: Դիմումներ  կարող էք  ուղարկել հետևյալ հասցեներով` ngomayri@gmail.com ,   kharberdmankatun@mail.ru,  ani.shahnazaryan7@mail.ru,  
https://www.facebook.com/pg/ngomayri/about/ ՝ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: 
 
Կարող եք ուղարկել Ձեր վիդեո/աուդիո հոլովակը, որն ունի 5 րոպե տևողություն, ներառական է և որակյալ, և մասնակցել գալա համերգին, որը տեղի կունենք հոկտեմբերի 9-ին:
 
Եվ դա դեռ ամենը չէ։
 Թատերական Լաբորոտորիա կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը: Կարող եք ընտրել 10 աշխատանքային խմբերից մեկը, Թատերական արվեստ, Հայկական պար,Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենատալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն,  Խոհանոց և Հոկտեմբերի 12-ին կկարողանաք մասնակցել Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը»  հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը և եզրափակիչ հյուրասիրությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ