Ձեր ԱՅՈ՛ քարոզող մարդիկ ճիշտ չեն ընտրված. Շիրակ Բունիաթյան


Ձեր ԱՅՈ՛ քարոզող մարդիկ ճիշտ չեն ընտրված. Շիրակ Բունիաթյան

  • 03-03-2020 20:39:44   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Ես չգիտեմ հանրաքվեն կկայանա թե ոչ, կամ եթե կայանա ինչ արդյունքներ կգրանցի, բայց մի բան հստակ է։
 
Ջերմուկում և վստահ եմ, որ այլ բնակավայրերում նույնպես կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ անթաքույց աջակցել, սատարել, աշխատել են ՀՀԿ֊ի համար և նույնիսկ այդ կուսակցության անդամ են եղել , մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին թարս աչքով էին նայում փողոց դուրս եկողներիս և օգտագործում իրենց ձեռքի տակ եղած կապերն ու լծակները , որպեսզի թույլ չտան մարդկանց, որ փողոց դուրս գան։
Ու էսօր էդ մարդիկ շարունակելով զբաղեցնել պաշտոններ, հիմա էլ ակտիվ ԱՅՈ՛ են քարոզում ։
Ես ու իմ նման շատ մարդիկ տարիներով իրենց քարոզածի հակառակն ենք արել։
Հիմա կամ էդ 《հեղափոխականներին》 առաջին պլանից հանեք, կամ էլ, որ բնակչության մեծամասնությունը իրանց հակառակ լինելու համար, չմասնակցի կամ ՈՉ՛ քվեարկի, էդ մարդկանց ոչ սերժական, ոչ ռոբական, ոչ միշիկական չկոչեք։
Ձեր ԱՅՈ՛ քարոզող մարդիկ ճիշտ չեն ընտրված։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն