Հասմիկ Պապյանը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և երիտասարդ երգիչները կներկայացնեն արիաներ և դուետներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից


Հասմիկ Պապյանը‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և երիտասարդ երգիչները կներկայացնեն արիաներ և դուետներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից

  • 04-03-2020 14:30:58   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Մարտի 19-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և հանրահայտ օպերային երգչուհի‚ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու արիաներ և դուետներ արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից։ Կատարումներով հանդես կգան նաև նորահայտ երիտասարդ երգիչներ, Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի մենակատարներ Էլեն Եղիազարյանը (սոպրանո)‚ Տիգրան Հակոբյանը (տենոր)‚ Նավասարդ Հակոբյանը (բարիտոն)‚ մենակատարներ՝ Արմինե Վարդանյանը (սոպրանո)‚ Նարեկ Քոչինյանը (բաս)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 
 
«Աննկարագրելի երջանկություն է ներկայացնել երիտասարդ, տաղանդավոր երգիչներին: Հայաստանում, որտեղ դժվար է կայանալ, այնուամենայնիվ‚ կա օպերային երգիչների եկող խոստումնալից սերունդ, որը ինձ համար մեր երկրի ապագայի խոսուն վկայությունն է: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ այս անգամ ընտրել ենք հինգին: Սիրով հրավիրում ենք»‚- ասում է Հասմիկ Պապյանը։ 
 
Երեկոն կկայանա ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play