Եթերաժամի մեկ րոպեն՝ 6 հազարից մինչեւ 100 հազար դրամ. «Այո»-ի եւ «Ոչ»-ի վերահսկողական եւ քարոզչական հնարավորությունները

04-03-2020 14:48:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբները մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին: 
 


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից երեկ տեղեկացանք, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ:
 
«Ոչ»-ի կողմը, սակայն 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական  տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում եւ միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել:
 
Նշված 2 տեղամասերը, ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ գտնվում են Լոռու մարզի Պետրովկա եւ Նովոսելցովո բնակավայրերում: 
 
«Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանից տեղեկացանք, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականները ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից:
 
«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց,
որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են  մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամը օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են, որ հանձնաժողովի անդամ դառնան: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, Լուսավոր Հայաստանը, ՀՀԿ-ն ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը:
 
Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա: 
 
քարոզարշավը դեռ պասիվ է
 
Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ոչ «Այո»-ի, ոչ «Ոչ»-ի շտաբները աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունը ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն,  երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանից տեղեկացանք, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Այսօր (երեկ.-խմբ.) մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբներով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը:
 
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց՝ Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»:
 
«Ոչ»-ի կողմը ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում: 
 
նախընտրական շտաբներ
 
«Այո»-ի քարոզչական կողմը ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Մեր հարցին ի պատասխան հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:
 
«Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբներ չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որը ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ՀԺ-ին հայտնեց Ռուբեն Մելիքյանը: 
 
վճարովի եթեր եւ քարոզչական պաստառներ
 
«Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզչական կողմերը առայժմ օգտվում են միայն Հանրային հեռուստաընկերության ընձեռած անվճար եթերաժամանակով իրենց տեսակետները տարածելու հնարավորությունից: Ռուբեն Մելիքյանն ասում է՝ վճարովի եթերներից օգտվելու մասին մտածում են, բայց առայժմ դրա հնարավորությունը չունեն. «Բայց մեզ պարբերաբար դիմում են ուժեր, որոնք առաջարկում են իրենց միջոցներով քարոզչական վահանակների տեղադրման հնարավորություն, քննարկման փուլում
է նաեւ վճարովի եթերի վերաբերյալ հարցը: Արդեն հայտարարել ենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունն է վահանակների առաջարկ արել, քննարկում ենք նաեւ այլ առաջարկներ»:
 
Ինչ վերաբերում է «Այո»-ի կողմին՝ ըստ Վահագն Ալեքսանյանի, իրենք արդեն նաեւ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանն են դիմել՝ վճարովի եթերաժամի հարցով, իսկ առաջիկայում պատրաստվում են նաեւ այլ հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամերից օգտվել:
 
Տեղեկացնենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված տվյալների՝ «5-րդ ալիք»-ով քաղաքական գովազդ հրապարակելու մեկ րոպեի արժեքը ամենաէժաններից է՝ 6900 դրամ: Ամենացածր արժեքն ունի «21TV»-ի 1 րոպեն  (6000 դրամ): Ամենաբարձրը գնահատվել է «Շանթի» եւ «Արմենիայի» եթերաժամանակի արժեքը. այս հեռուստաընկերություններով մեկ րոպե գովազդ հեռարձակելու համար պետք է վճարել 100 հազար դրամ: Հանրայինով 1 րոպե գովազդը կարժենա 50 000 դրամ, Հ2-ով՝ 60 000, «Կենտրոն»- ով՝ 24 000, «Երկիր Մեդիայով»՝ 25 000 դրամ:
 
նյութը հրապարակվել է Հայկական ժամանակ-ի մարտի 2-ի համարում
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե թեմայով կարդացեք նաեւ.

11-03-2020 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ. Ջերմուկցիները հույսեր են կապում Փաշինյանի՝ «Այո»-ի քարոզարշավի հետ11-03-2020 Վարչապետը ներողություն է խնդրում քաղաքացուց՝ կոտրելով ՀՀ-ում արմատացած` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր կարծրատիպը. Էմիլ Օրդուխանյան 11-03-2020 Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն է խնդրել կուրթանեցի Մեխակ Առաքելյանից 11-03-2020 Հանրաքվեից հետո նաեւ նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսվի` որոշ նախապայմաններով (տեսանյութ)11-03-2020 ՍԴ որոշ դատավորներ առանձին խմբերի քաղաքական ազդեցության տակ են եւ դա անում են անթաքույց. Լիլիթ Մակունց11-03-2020 Փաշինյանը Գորիսում հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը10-03-2020 Վարչապետը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է և չի կարող հրաժարվել անվտանգության աշխատակիցներից կամ հատուկ տրանսպորտային միջոցներից10-03-2020 Եթե դուք ճիշտ եք, բացատրեք ձեր «ոչ»-ը. Արամ Սարգսյանը ասելու է «այո»10-03-2020 «Դուք կարող եք ինձ վրա հույս դնել». ՔՊ-ն կանդամակցի՞ ԵԺԿ-ին10-03-2020 Պետք է «ոչ» ասել այն խմբակներին, որոնք իրենց կաբինետներում նստած որոշում էին ժողովրդի փոխարեն. Արայիկ Հարությունյան10-03-2020 Վարչապետն ու քարոզչական թիմը գնում են Մեղրի07-03-2020 Նիկոլ Փաշինյանը քարոզչական բուկլետներ է բաժանում Լոռու մարզում06-03-2020 Ապրիլի 5-ի հանրաքվեի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղին. «Սասնա Ծռեր» 06-03-2020 Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը04-03-2020 Եթերաժամի մեկ րոպեն՝ 6 հազարից մինչեւ 100 հազար դրամ. «Այո»-ի եւ «Ոչ»-ի վերահսկողական եւ քարոզչական հնարավորությունները03-03-2020 Ձեր ԱՅՈ՛ քարոզող մարդիկ ճիշտ չեն ընտրված. Շիրակ Բունիաթյան03-03-2020 Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան02-03-2020 «Այո»-ի կողմը նշանակումներ է արել բոլոր 2008 հանձնաժողովներում, «Ոչ»-ի կողմը՝ մասամբ. ԿԸՀ նախագահը թվեր է հրապարակում02-03-2020 «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը հայտերը բերել են, հիմա հաշվարկում ենք. Տիգրան Մուկուչյան02-03-2020 «Ազգային օրակարգ»-ը որոշել է «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ՝ օգտվել վերջինին ընձեռնված քարոզչական հնարավորություններից՝ սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում ներկայացնելու նպատակով25-02-2020 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել20-02-2020 Հանրաքվեի անցկացումը կարժենա 3.5 միլիարդ դրամ20-02-2020 ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում19-02-2020 Հանրաքվեն վերաբերում է ոչ այնքան ՍԴ գործող կազմին, ինչպես ներկայացվում է, այլ մեր ապագային18-02-2020 «Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում18-02-2020 ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել17-02-2020 Հայաստանին անհրաժեշտ է Սահմանադիր ժողովի գումարում և նոր սահմանադրության նախագծի հանրաքվե. Ժառանգություն17-02-2020 Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը14-02-2020 ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին14-02-2020 Դա ուղղակի անհնարին է, բացառում եմ, որ Հրայր Թովմասյանը հրաժարական կներկայացնի. ՍԴ նախագահի խորհրդական14-02-2020 ԲՀԿ-ն ժողովրդավար կուսակցություն է, կքննարկի, կորոշի. Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի մասին14-02-2020 Քաղաքական օրակարգում իրենց խոսքը կշիռ չունի. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ ՀՀԿ-ին 13-02-2020 Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա13-02-2020 Սկսում ենք խորհրդակցություններ՝ «ՈՉ» քարոզչական կողմ ձևավորելու օրակարգով13-02-2020 Միավորենք ջանքերը՝ բացառելու «Այո»-ն. ՀՅԴ 13-02-2020 Ժողովրդի իշխանությունը թանկ արժե․ մենք պետք է դա վճարենք, բայց ծախսենք էֆեկտիվ․ Ազատ Արշակյան