Ucom-ի գարնանային առաջարկը. Գնեք սմարթֆոն երկու տարով և ստացեք 2 անգամ շատ ինտերնետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05-03-2020 16:42:16 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ավանդույթի համաձայն այս տարի ևս «Յուքոմ» ընկերությունը գարնանամուտի կապակցությամբ նոր անակնկալ է պատրաստել:
Երկու տարի ժամկետով գնելով ընկերության մասնաճյուղերում վաճառվող ամենատարբեր մոդելների հեռախոսներից՝ Ucom-ի բաժանորդները կստանան կրկնակի ծավալով ինտերնետ՝ առանց պայմանագրային սահմանափակումների:
Ինչպես մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, առաջարկից կարող են օգտվել ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդները:
Ըստ նրա՝ առաջարկը կգործի ամբողջ գարնան ընթացքում, որպեսզի քաղաքացիները հասցնեն ձեռք բերել հեռախոսներ:
«Մենք նաև հնարավորություն ենք տալիս մեր հին բաժանորդներին վճարային տարբերակով և բանկերի միջոցով նույնպես ստանալ հեռախոսներ, այսինքն՝ մի շարք հնարավորություններ ունի և հատուկ ենք ժամկետը երկարաձգել, որպեսզի կարողանանք բոլորին սպասարկել»,- ընդգծեց Հ. Եսայանը:
Վերջինիս փոխանցմամբ, գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից, մասնավորապես, u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ։