Ինչպես վերադառնալ նորմալ պետություն կառուցելուն․ Գրիգոր Բարսեղյան


Ինչպես վերադառնալ նորմալ պետություն կառուցելուն․ Գրիգոր Բարսեղյան

  • 07-03-2020 07:55:21   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը այսօր իր ֆեյսբուկյան էջում գրել է․ "Ջորջ Սորոսը երեկ մի հոդված է գրել, որում կոչ է անում ամեն ինչով աջակցել Թուրքիային ընդդեմ Սիրիայի և Ռուսաստանի։ Այդ հոդվածի իմաստը միանգամայն ճշգրիտ արտահայտված է նրա արտատպումներից մեկի վերնագրում՝ «Օգնեք Թուրքիային օկուպացնել Սիրիան և պատերազմել Ռուսաստանի դեմ»։ Սա նույնն է, թե 1938-1945 թթ. մեկը գրեր՝ «Օգնեք Գերմանիային օկուպացնել Ավստրիան, Լեհաստանը, Հունաստանը, Հարավսլավիան, Նորվեգիան, Մերձբալթիկան և պատերազմել Ռուսաստանի դեմ»: Ֆաշիստական Թուրքիայի հավատարիմ դաշնակից Սորոսը Հայաստանի բարեկամ լինել երբեք չի կարող։ Սա է գլխավոր հետևությունը, որ պետք է անեն բոլոր հայերը, նույնիսկ նրանք, ովքեր այսօր էլ ֆինանսավորվում են նրա հիմնադրամից։ Սորոսի խայտառակ հոդվածն ամբողջությամբ զետեղված է այստեղ: "

Այս առումով ավելորդ չենք համարում կրկին ներկայացնել Հայ մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր Գրիգոր Բարսեղյանի Ինչպես վերադառնալ նորմալ պետություն կառուցելուն հոդվածը․

 
Ինչպես վերադառնալ նորմալ պետություն կառուցելուն
Կարծիք
 
Սորոսի կապանքները ժողովուրդների համար և ազատագրման ուղիները
 
        «Միայն իմ օրենսգիրքը իր պարզությամբ Ֆրանսիային ավելի բարիք է բերել, քան մինչ այդ ընդունած բոլոր օրենքները» - Նապոլեոն։ 
 
        Արդեն քառասուն տարի է մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «Քեռի Սորոսը»։ Որո՞նք են նրա նպատակները։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչո՞ւ բացահայտ խարդախ ֆինանսիստն ու արկածախնդիրը գումար է ներդնում «մարդու իրավունքներում» և «բաց հասարակությունում»։  
        Մենք հեշտությամբ կպատասխանենք, եթե հարցերին նայենք կառավարման տեսության դիրքերից՝ եթե ցանկանում եք, մաթեմատիկական տեսանկյունից:
        Բոլորը գիտեն, որ հարուստները (բանկերը, կորպորացիաները) ավելի ու ավելի են հարստանում, մինչդեռ ժողովուրդներն ավելի ու ավելի են աղքատանում ու տառապում։  Ինչո՞ւ է հարուստներին նման բացառիկ հնարավորություն տրվում ուրիշներին թալանելու համար։ Ինչո՞ւ ժողովուրդները չեն պայքարում դրա դեմ։ Ինչո՞ւմ է բանը: 
        Իսկ բանը «ընտրյալության հայեցակարգն» է և ժողովուրդների մեջ այդ «ընտրյալությանը» հնազանդության ներդնումը։ Դա այն է, ինչը թույլ է տալիս թալանել ժողովուրդներին։
 
Բացատրում եմ։
 
        Հրեա ժողովրդի ընտրյալության հայեցակարգը թույլ է տալիս նրանց նրբանկատություն չցուցաբերել այլ ժողովուրդների հետ առնչվելիս։ Ժամանակակից գիտության տեսանկյունից «ընտրյալությունը» այն է, ինչն ավելացնում է «գիշատչի անհագությունը», ինչը «գիշատչին» զգալիորեն ավելի ուժեղ է դարձնում «զոհերի» (այսինքն՝ այլ ժողովուրդների) համեմատությամբ: Կա նույնիսկ մաթեմատիկական մոդել «գիշատիչ-զոհ» (Լոտկա-Վոլտերայի հավասարումը), որը ցույց է տալիս, որ «գիշատչի անհագությունը» մեծապես ազդում է արդյունքի վրա։ 
        Ճիշտ նույն բանը տեղի է ունենում ժամանակակից հարուստների հետ՝ նրանք «ընտրյալ» են, նրանց թույլատրվում է թալանել ազգերն ու երկրները։ Նշված մոդելի համաձայն՝ նրանք ուժեղ «գիշատիչներ» են։ 
        Սակայն ժամանակակից աշխարհում չի կարելի (ընդունված չէ հրապարակավ) հայտարարել «մենք ընտրյալներ ենք» կամ մեզ ամեն ինչ թույլատրված է։ 
        Ընտրյալները գնացել են այլ ճանապարհով՝ գիշատչի հզորացման փոխարեն (որն այնպես էլ ուժեղ է) ընտրել են «զոհի» թուլացումը։ Ազդեցությունը նույնն է՝ թուլացնում ես «զոհին», ավտոմատ կերպով ուժեղանում է «գիշատիչը»։ Նշված մաթեմատիկական մոդելը հստակ վկայում է այդ մասին։ 
        Իսկ «զոհի» թուլացումը ձեռք է բերվում անհատի իրավունքների և բաց հասարակության գերակայությունների ներդրումով։ Դա տանում է մարդկանց «ատոմիզացիայի», մարդկանց միավորվելու և բացասական երևույթներին համատեղ հակահարված տալու անընդունակության։ Ատոմիզացված հասարակության մեջ գործում է ջունգլիների սկզբունքը՝ «յուրաքանչյուր ոք ինքն է իր գլխի տերը», «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» ազնիվ սկզբունքի փոխարեն։ 
        Ահա թե ինչու բոլոր «դրամական կառույցները» փող չեն խնայում մարդու իրավունքների և բաց հասարակությունների համար։ Դա ատոմիզացնում է հասարակությունը, դարձնում այն անգործունակ։ 
        Ահա այստեղ է, որ հայտնվում «Քեռի Սորոսը» իր միլիարդներով։ Եվ այստեղ կարևոր չէ կոնկրետ Սորոսի անձը։ Սորոսը կմահանա, կհայտնվեն տասնյակ նոր Սորոսներ։ Փողատերերին ոչինչ չարժե ստեղծել մեկ տասնյակ նմաների։
        Այնպես որ, «Սորոս» անորոշ տերմինի փոխարեն (մենք հասկանում ենք, որ «Սորոսից» վեր ավելի հզոր ուժեր են կանգնած) այժմ պետք է խոսել միանգամայն որոշակի «Սորոսականություն» տերմինի մասին, դրա տակ հասկանալով «փողատերերի» ձգտումը թուլացնելու ժողովուրդներին, որպեսզի ավելի հեշտ լինի նրանց թալանելը կամ կառավարելը։
        Վերը նշվածի լույսի ներքո կարելի է հեշտությամբ հակաթույն առաջարկել Սորոսականության դեմ:
        Այդ հակաթույնը կարելի է ձևակերպել հետևյալ երկու «հակա-սորոսական» դրույթներով (կետերով)։ 
 
        1. Անհրաժեշտ է ընդունել, որ ժողովրդի (բնակչության) իրավունքներն գերակա են առանձին անհատի իրավունքների նկատմամբ։ Համապատասխանաբար, անհրաժեշտ է ամրագրել (ընդգծել) այդ գերակայությունն ու հետևել դրան:
        2. Անհրաժեշտ է լայն լիազորություններ տալ ժողովրդին հասարակական նշանակություն ունեցող կամ ֆինանսապես նշանակալի ցանկացած նախագծեր վերահսկելու համար։  
 
        Այլ կերպ ասած, անհատի իրավունքը բացարձակ չէ (ինչպես սորոսականներն են ուզում)։ Անհատը կարող է ունենալ միայն այնպիսի իրավունքներ, որոնք չեն հակասում ժողովրդի իրավունքին կամ շահերին։ Եվ ավելին, անձի իրավունքը պետք է վերահսկվի ժողովրդի կողմից։ 
 
        Հնարավոր է, որ ոմանց համար վերը նշված ընդհանուր ձևակերպումները անմիջապես հասկանալի չեն լինի։ Բացատրություններ տանք: 
        Բերենք օրինակ (որը շոշափում է նաև Ամուլսարի հանքավայրի հարցը): Երկրի ընդերքը պատկանում է ժողովրդին։ Մինչդեռ ժողովուրդը ոչ մի կերպ չի վերահսկում այն, թե ինչպես են այդ ընդերքը տնօրինում սեփականատերերն ու կառավարությունը։ Օգտվելով սորոսական անձի իրավունքից (համապատասխանաբար սորոսական առևտրային գաղտնիքի իրավունքից), ընդերքի սեփականատերերը չեն նշում ոչ իրենց անունները, ոչ ինչքանով են նրանք թալանում Հայաստանը, ո՛չ էլ որքանով են փչացնում բնությունը։ Արդյունքում նրանք հնարավորություն ունեն ստանալու եկամուտներ, որոնք բազմակի անգամ գերազանցում են այն, ինչը նրանք թողնում են Հայաստանին։ Ավելին՝ այդ հանցագործները արդարադատության տեսադաշտից դուրս են։ (Ո՞ւմ դատել, եթե նույնիսկ հանցագործների անունները հայտնի չեն)։ Իհարկե, այս ամենն արվում է երկրի ներսում կոռումպացված պաշտոնյաների ակտիվ մասնակցությամբ։ 
        Այնպես որ, եթե գործի դրվի 1-ին կանոնը (այսինքն, ժողովրդի իրավունքն ավելի կարևոր է, քան անհատի ու նրա առեւտրային գաղտնիքի իրավունքը) և 2-րդ կանոնը (այսինքն, ժողովուրդն իրավունք ունի վերահսկել ամեն ինչ), ապա երկրի նման թալանը պարզապես անհնար կլինի: Ժողովուրդը, որպես ընդերքի տեր, անմիջապես պատասխանատվության կկանչի այդ հանցագործներին և կոռումպացված պաշտոնյաներին։ 
        Բերենք մեկ այլ օրինակ (կյանքից վերցված): Դատելով մամուլից (և ոչ միայն), արդեն շատ նախարարություններում պաշտոններ են զբաղեցնում մարդիկ (իշխանության մեջ եղած մարդկանց ընկերները) առանց համապատասխան որակավորման։ Այսինքն՝ համատարած ունենք նոմենկլատուրային նախարարներ, ովքեր զբաղված են, իրենց մարդկանց պաշտոններ տալու միջոցով, սեփական դիրքերն ամրապնդելով։ Օրինակ՝ կրթության և գիտության նախարարը պաշտոններում նշանակել է մարդկանց, ովքեր ոչինչ չեն հասկանում ոչ կրթությունից, ոչ գիտությունից։  Կամ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում չկա որևէ մեկը, ով գիտի իր գործը։ Սորոսականը կասի՝ «Հետո ինչ, նախարարն ունի նման իրավունք, իսկ խորհրդարանում հանձնաժողովի անդամներն ընտրվել են օրինական հիմքով։ Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրենքով է»։ Իսկ ես կասեմ՝ գրողի ծոցը նման սորոսականին, նման կարգն ու օրինականությունը, որոնք հնարավորություն են տալիս պաշտոններ տալ նման տհասների։ Այ, եթե ժողովրդի իրավունքները կյանքի կոչվեին (կետ 1) և նրա վերահսկողության լիազորությունները սահմանվեին (կետ 2), ժողովուրդն անմիջապես կցրեր և այդպիսի նախարարներին, և նման խորհրդարանը։   
        Բերենք երրորդ օրինակը (նույնպես կյանքից վերցված): Երրորդ նախագահը իրեն հարմար նոր Սահմանադրություն է գրել, սահմանադրական դատարանի նախագահն իրեն վերագրել է «հավերժական» լիազորություններ, նախարարները առաջ են քաշում օրենքներ, որոնցում անտեսվում է պրոֆեսիոնալիզմը։ Եվ հիմա պարզվում է, որ երկրի համար կործանարար այս բոլոր գործողությունները պաշտպանված են «Սորոսական» անձի իրավունքով և «օրինականությամբ»։ Մինչդեռ ժողովուրդը միշտ տեսել է այդ ամենը և խոսել դրա մասին։ Պարզ է, որ ունենալով վերահսկողության իրավունք (կետ 2), ժողովուրդը թույլ չէր տա այդ ամենը։   
        Բերենք չորրորդ օրինակը (նույնպես կյանքից վերցված): Դա վերաբերում է ագրեսիային, որով սեռական փոքրամասնությունները հարձակվում են հասարակության վրա։ Պարզ է, որ դա քայքայում է ընտանիքը, հետևաբար՝ պետությունը։ Մինչդեռ այդ փոքրամասնություններն ակտիվորեն պաշտպանվում են սորոսականների կողմից (անձի իրավունքով)։ Պարզ է, որ ունենալով ժողովրդի իրավունքների գերակայություն (կետ 1) և ժողովրդի վերահսկողության իրավունք (կետ 2), ժողովուրդը թույլ չէր տա այդ փոքրամասնությունների ագրեսիան։ 
        Մենք միայն չորս օրինակ բերեցինք։ Նման օրինակները, հավանաբար, հարյուրավոր են։ Յուրաքանչյուր ոլորտում։ 
        Շատ խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեն, եթե գործի դրվեն վերը նշված «հակա-սորոսական» 1-ին և 2-րդ կետերը։  
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր)
 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play