Նիկոլ Փաշինյանը քարոզչական բուկլետներ է բաժանում Լոռու մարզում


Նիկոլ Փաշինյանը քարոզչական բուկլետներ է բաժանում Լոռու մարզում

  • 07-03-2020 12:10:30   | Լոռու մարզ  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բուկլետներ է բաժանում Լոռու մարզում: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում զրուցում է նաև բնակիչների հետ:
 
Նիկոլ Փաշինյանը այժմ գտնվում է Ստեփանավան քաղաքում, այցելել է նաև Գյուլագարակ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, սակայն նշել, որ քարոզարշավի փուլում որևէ նյութական խոստում տալ չի կարող: Այցի ընթացքում Փաշինյանը եղել է նաև Դենդրոպարկում:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fnikol.pashinyan%2Fvideos%2F210759543640398%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>
 
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն