Պետք է «ոչ» ասել այն խմբակներին, որոնք իրենց կաբինետներում նստած որոշում էին ժողովրդի փոխարեն. Արայիկ Հարությունյան


Պետք է «ոչ» ասել այն խմբակներին, որոնք իրենց կաբինետներում նստած որոշում էին ժողովրդի փոխարեն. Արայիկ Հարությունյան

  • 10-03-2020 13:09:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ Ժողովրդավար, զարգացած երկրներում իշխանությունները կարեւոր հարցեր լուծելիս անպայման դիմում են ժողովրդին՝ հարցնելու նրանց կարծիքը, եւ լսելու նրանց խորհուրդը: Այս մասին այսօր Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
 
Նա նշեց, որ սահմանադրական այս հանրաքվեն իրենց համար կարեւոր է, եւ կարեոր է նաեւ, որ ժողովուրդը դրսեւորի նույն վճռականությունը, ինչպես դա արեց 2018 թվականին: «Այնպես, ինչպես 2018-ին դուրս եկաք փողոց, սահմանը դրեցիք եւ ասացիք, թե ինչպես եք ցանկանում այսուհետ ապրել ՀՀ-ում եւ ընտրեցիք ձեր վարչապետին, այնպես, ինչպես 2018 թվականի դեկտեմբերին գնացիք խորհրդարանական ընտրություններին, սահմանը դրեցիք, ասացիք, թե ինչպիսի Խորհրդարան եք ուզում ունենալ, այնպես էլ հիմա, դատական բարեփոխումների այս փուլում կարեւոր է ձեր ձայնը, որ դնեք այդ սահմանն ու ասեք, թե ինչպիսի Սահմանադրական դատարան եք ուզում ունենալ եւ ինչպիսի դատական համակարգ եք ուզում ունենալ»,- ասաց Հարությունյանը:
 
Նա նկատեց, որ իշխանական ուժի շատ քննադատներ ասում են, որ այս հանրաքվեն մեզ հարկավոր չէ, բայց եթե հետեւեք նրանց գործողություններին, կտեսնեք, որ նրանք ուզում են նախորդ համակարգի վերադարձը:
 
«Երբ ժողովուրդը գրեթե ոչինչ չէր որոշում, երբ իրենք իրենց կաբինետներում նստած, իրենց խմբակներով որոշում էին ձեր փոխարեն: Այս գործընթացը հերթական հարվածն է նման ուժերի համար»,-ասաց Հարությունյանը՝ կոչ անելով ապրիլի 5-ին գնալ ընտրատեղամաս եւ «ոչ» ասել իշխանության օղակի այս մնացուկներին եւ ասել «այո» այն բարեփոխումներին, որոնք իրենք առաջ են քաշել:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play