Հարավկովկասյան երկաթուղին միացել է COVID-19 տարածման կանխարգելման դրամահավաքին


Հարավկովկասյան երկաթուղին միացել է COVID-19 տարածման կանխարգելման դրամահավաքին

  • 25-03-2020 10:15:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ:

 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն