Չկա չարիք առանց բարիք. Կորոնավիրուսը հաստատ լավ բաներ էլ կբերի իր հետ՝ մարդիկ կվերաարժեվորեն կյանքը. քաղտեխնոլոգ


Չկա չարիք առանց բարիք. Կորոնավիրուսը հաստատ լավ բաներ էլ կբերի իր հետ՝ մարդիկ կվերաարժեվորեն կյանքը. քաղտեխնոլոգ

  • 26-03-2020 14:55:26   | Հայաստան  |  Հասարակություն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Չկա չարիք առանց բարիք:Կորոնավիրուսը հաստատ լավ բաներ էլ կբերի իր հետ: Մարդիկ կվերաարժեվորեն կյանքը: Իհարկե ոչ բոլորը..., բայց շատերը կամ ստիպված դա կանեն, կամ վերջապես կհասկանան, որ ավտոմեքենան իրոք ընդամենը փոխադրամիջոց է, ոչ թե շքեղություն: 
 
Սթիվ Ջոբսը մի առիթով ասել է.«Որն է թանկարժեք ժամացույցի իմաստը, եթե և 50$-ոց և 500000$-ոց ժամացույցները նույն ժամն են ցույց տալիս»: Հուսով եմ, որ վերջապես կհասկանան, որ փողը ոչ թե նպատակ է, այլ միջոց, որը անհրաժեշտ է, իրականում շատ քիչ բաների համար: 
 
Անձամբ ես կարծում եմ, որ փողը մարդուն անհրաժեշտ է ուտելիքի(ոչ թե լափելիքի), միջին կարգի հագուստի(ոչ բուտիկներից և եչ էլ ֆիրդուսնոցից), առողջության և կրթության համար: Կրթության մեջ մտնում են պարբերաբար թանգարաններ, համերգներ, թատրոններ այցելությունները և ճանապարհորդությունը:
 
Եթե ինչ, որ բան բաց եմ թողել, կարող եք ավելացնել»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play