Վարկերի մարումը հետաձգել մինչ 6 ամսով. Ազգային Հիփոթեքային Ընկերություն


Վարկերի մարումը հետաձգել մինչ 6 ամսով. Ազգային Հիփոթեքային Ընկերություն

  • 26-03-2020 14:54:41   | Հայաստան  |  Հասարակություն

Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուներին աջակցելու վերաբերյալ
 
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցելու ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն է ստեղծում Ընկերության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։
 
Այս հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Միևնույն ժամանակ Ընկերությունը վարկառուներին հորդորում է ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով։
 
Ընկերությունը նաև բոլոր վարկառուներին հորդորում է  հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու։
 
Հարցերի դեպքում կարող եք գրել նամակ info@nmc.am հասցեին կամ զանգահարել (010) 560741 համարով։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն