Եթե ունեցանք այնպիսի պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետալի է լինելու երկրի համար. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե ունեցանք այնպիսի պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետալի է լինելու երկրի համար. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-03-2020 15:31:31   | Հայաստան  |  Հասարակություն



Եթե ունեցանք այնպիսի պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետալի է լինելու երկրի համար թե առողջապահական, թե հումանիտար առումով: 
 
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը: 
 
Ըստ նրա՝ ողջ հանրության պարտքն է թույլ չտալ, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճի: 
 
«Հույս ունենք, որ եթե նույնիսկ աճի այս տեմպը պահպանվի, դա բարենպաստ աճ է, որովհետև տոկոսային հարաբերակցությամբ նախորդ գումարային դեպքերի վրա հարաբերելով՝ շատ ավելի փոքր տոկոսով է աճում ամեն օր»,- փաստեց Ա. Թորոսյանը: 
 
Վերջինիս հիշեցրեց կորոնավիրուսի արձանագրված դեպքերի թիվը վերջին չորս օրերին՝ կիրակի 4, երկուշաբթի՝ 40, երեքշաբթի՝ 30, չորեքշաբթի՝ 25, և ընդգծեց, որ այդ տվյալներն իրենց կողմից ձեռնարկված հետաքննությունների և մեծաթիվ մեկուսացումների արդյունք են: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play