Կոչ ենք անում ենթարկվել Պարետի ցուցումներին. ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել

26-03-2020 16:08:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտարարությունը
Հարգելի՛ քաղաքացիներ,
 


Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։
 
Այս առնչությամբ խնդիր կայանում է նրանում, որ վարորդներն ուղևորների փոխադրման ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված
քանակից ավելի ուղևորների նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։
 
ՀՀ Կառավարության կայքէջից տեղեկանում ենք,  որ ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 303 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար