Աժիոտաժն ու խուճապը կարող են անել էն, ինչը ոչ թե երեք, 300-ի վարակն էլ չէր անի. Հակոբ Բադալյան


Աժիոտաժն ու խուճապը կարող են անել էն, ինչը ոչ թե երեք, 300-ի վարակն էլ չէր անի. Հակոբ Բադալյան

  • 26-03-2020 17:42:08   | Հայաստան  |  Հասարակություն

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 

«Բանակի ոչ մրտական զորամասում արձանագրվել է 3 դեպք: Իհարկե հեչ ցանկալի չէ, ինչպես որեւէ այլ տեղում: Իհարկե բանակի առանձնահատկությունը հասկանալի է: Պետք է անել ամեն ինչ վարակը լոկալացնելու համար: Եվ դրա հնարավորությունը միանգամայն առկա է: Ու երեք դեպքը պետք ա լինի էլ ավելի առարկայական կանխարգելման ահազանգ: Բայց էդ ամենով հանդերձ, սոցցանցերում եւ գուցե այլ հարթակներում արձագանք տվողները որեւէ արձագանք հանրայնացնելուց առաջ թող իրենց հաշիվ տան, որ գործ ունեն բանակի հետ: Հաշիվ տան էն իմաստով, որ աժիոտաժն ու խուճապը կարող են անել էն, ինչը ոչ թե երեք, 300-ի վարակն էլ չէր անի: Թե չէ արդեն արձագանքներ ես լսում,ոնց որ ոչ թե երեք զինվորի մոտ վարակ կա, այլ հակառակորդի երեք գունդ ա Երւան մտել»:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play