Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի պայթյունաձեւ զարգացմանը․ ՌԻԱ-նովոստի


Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի պայթյունաձեւ զարգացմանը․ ՌԻԱ-նովոստի

  • 26-03-2020 17:38:43   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի իրավիճակի միջուկային ռեակցիայի արագությամբ զարգացմանը։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-նովոստի գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի մասնագետներից մեկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։
 
Ըստ նրա, եթե սկզբում վարակը տարածվում էր թվաբանական, ապա այժմ՝ երկրաչափական պրոգրեսիայով․ վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում երեք անգամ ավելի է մարդ վարակվել, քան դրան նախորդող օրը։
 
Ռուսաստանի ողջ տարածքում նոր բուժարաններ են պատրաստվում եւ նոր մահճակալներ եւ սարքավորումներ տեղադրվում։
Ըստ նրա, երբ սկսվի այդ պայթյունաձեւ զարգացումը, ամենից կարեւորը՝ խուճապի չմատնվել եւ բոլորին, ում անհրաժեշտ է, կարողանալ օգնություն հասցնել։ 
 
Աղբյուր՝ https://ria.ru
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը