ՀՀ-ում արձանագրվեց մահվան առաջին դեպքը կորոնավիրուսից


ՀՀ-ում արձանագրվեց մահվան առաջին դեպքը կորոնավիրուսից

  • 26-03-2020 18:06:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ 
 
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն