Գումարտակային մարտավարական զորավարժություն 2-րդ զորամիավորումում


Գումարտակային մարտավարական զորավարժություն 2-րդ զորամիավորումում

  • 26-03-2020 17:32:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Տեսչական ստուգումների շրջանակում մարտի 25-ին 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական  զորավարժություն՝  մարտական  հրաձգությամբ: 
Զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ անցկացված զորավարժության ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: 
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն