Շվեյցարիան Հայաստանին կհատկացնի մոտ 41 հազար դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար


Շվեյցարիան Հայաստանին կհատկացնի մոտ 41 հազար դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար

  • 26-03-2020 19:49:22   | Հայաստան  |  Հասարակություն

Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանը կհատկացնի մոտ 41 հազար դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
 
«Շվեյցարիայի կառավարությունը COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարությանը որպես օգնություն կհատկացնի 40 հազար շվեյցարական ֆրանկ՝ աջակցելու համար վիրուսի կանխման եւ բուժման ջանքերին»,- նշված է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հայտարարության մեջ:
 
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարության եւ զարգացման ու համագործակցության շվեյցարական գործակալության միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվելու թոքերի արհեստական օդափոխման 2 սարք:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն