Հուսամ, գյուղատնտեսության վերաբերյալ ոչ մասնագիտական մտքերս օգտակար կլինեն. Տիգրան Արեգունի

26-03-2020 20:15:14   | Հայաստան  |  Հասարակություն
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Տիգրան Արեգունին ֆեյսբուքյան իր էջում գրել է 
 


«Ոչ մասնագիտական մտքեր գյուղատնտեսության վերաբերյալ։
 
Կառավարությունը ասում է, որ կոոպերատիվ կոլեկտիվներ հիմնելու համար ուսուցման և աջակցման ծրագրեր է պատրաստվում իրականացնել։ Ճիշտն ասած մանրամասներին ծանոթ չեմ, բայց խոսակցություններից տպավորույթուն եմ ստացել, որ կառավարույթունը սպասում է, որ մարդիկ ինքնուրույն հավաքվեն, որոշեն, որ ուզում են կոլեկտիվ կոոպերատիվ հիմնեն, ու գնան կառավարությանը ասեն՝ կառավարույթուն ջան արի մեզ ուսուցանի ու աջական անդամցի։
Եթե այդպիսին է մոտեցումը, ապա որպես գյուղում ապրած մարդ ասեմ, որ դա մեծ հաշվով չի աշխատելու։
 
Հիմա ասեմ իմ պատկերացումնեը այն մասին, թե ի՞նչ մեխանիզմով դա պիտի արվի որպեսզի աշխատի։
 
Նախ գյուղատմտեսության նախարարությունը, կարծեմ հիմա միացված է էկոնոմիկայի նախարարությանը, պիտի ռազմավարական ծրագիր մշակի, թե որ տարածաշրջանում գյուղատնտեսական որ ճյուղն է ավելի արդյունավետ զարգացման համար։
 
Երկրորդ պիտի հավաքագրի համապատասխան մասնագետների և օրինակ Գյուղատնտեսական
ակադեմիայի միջոցով ինքը կազմակերպի ուսուցողական դասընթացներ, ոչ թե սպասի որ մարդիկ գան իրեն ասեն, որ դասընթաց անցկացնեն։
 
Դասընթացների պատասխանատուները պետք է լինեն մարզպետները։ Օրինակ մարզպետներին հանձնարարվում է իրենց մարզում ընտրել 3 գյուղ, ցանկալի է տարբեր ուղղությունների զարգացման պոտենցյալ ունեցող գյուղեր լինեն։ Եվ այդ գյուղերի գյուղապետերի միջոցով մարդկանց հավաքել ու անցկացնել դասընթացներ։ Հետո հաջորդ 3 գյուղը։ Եվ այդպես, փուլ առ փուլ, 3 ական գյուղերով առաջ գնալ։
 
Դասընթացները պետք է ներառեն հետևյալ 3 բաժինները։
1․ Ի՞նչ է կոոպերատիվ կոլեկտիվը։ Ինչպե՞ս այն ձևավորել։ Ի՞նչ իրավունքներ և պարտավորություններ ունեն հիմնադիրները միմյանց նկատմամբ։ Ի՞նչ արտոնություններ է տալիս պետությունը դրանց համար։ Ի՞նչ օրենսդրական դաշտ է գործում այդ առումով։ Եվ այլ նմանատիպ հարցեր։
2․ Գյուղատնտեսական ո՞ր ուղղությունները առավել մեծ պոտենցյալ ունեն կոնկրետ իրենց տարածաշրջանում և ինչո՞ւ։ Ի՞նչ նոր ուղղություններ կան, որոնք արժե ներդնել իրենց գյուղում։
3․ Ի՞նչ է անհրաժեշտ լինելու ենթադրյալ կազմավորվող կոոպերատիվ կոլեկտիվին այդ ամենը իրականություն դարձնելու համար։ Ինչպե՞ս պիտի աշխատել կոնկրետ տվյալ գործունեության մեջ հաջողույթուն արձանագրելու համար։ Ի՞նչ մեթոդներ կան, ի՞նչ գիտատեխխնիկական նորարարություններ կան, որոնք է հնարավոր տեղայնացնել և ինչպե՞ս։ Եվ այլ նման հարցեր։
4․ Ինչպե՞ս մտնել ներքին և արտաքին շուկաներ իրենց տված արտադրանքով։
 
Այս ամենի վրա պիտի շատ լուրջ մասնագիտական թիմ աշխատի, դնի գծերի վրա ու առաջ տանի։
 
Որոշակի առումով սա կարելի է անել
նաև օնլայն, ինչպես նաև հեռուստատեսության միջոցով։ Սակայն բոլորին էլ պարզ է, որ անմիջական դասընթացը գյուղացու հետ ավելի արդյունավետ կլինի, քան թե վերացականը՝ տեսադասերի միջոցով։ Անմիջականի ժամանակ մարդկանց մոտ շատ հարցեր կառաջանան ու միանգամից տեղում պատասխաններ կտրվեն դրանց։ Ամեն դեպքում այս կորոնավիրուսային իրավիճակում կարելի է սրանից սկսել։
 
Հուսամ մտքերս օգտակար կլինեն։
 
հ․գ․ Ովքեր հավանում են մտքերս, խնդրում եմ տարածեք և նշեք ձեզ ծանոթ պաշտոնյաներին»։
 
 
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Վարազդատ Կարապետյան / Varazdat Karapetyan
Սոֆյա Հովսեփյան
Սրբուհի Ղազարյան
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 892 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար