«Ռուսավիացիան» դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը


«Ռուսավիացիան» դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը

  • 27-03-2020 16:39:13   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կայքէջից տեղեկանում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
 
Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետոթյուններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։ Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն