Շուշիում ախտահանիչ հեղուկներ կրամարդեն տաքսու վարորդներին


Շուշիում ախտահանիչ հեղուկներ կրամարդեն տաքսու վարորդներին

  • 28-03-2020 13:53:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի  Տեղեկատվական շտաբից հայտնում են,  որ Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին
 
✅ Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
✅ Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահանվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
✅ Ախտահանվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
✅ Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
✅ Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:
 
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է՝
✅ Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
✅ Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն