Մինչ օրս ինքնամեկուսացման պայմանները խախտել է 1889 մարդ, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության. Փոխոստիկանապետ

28-03-2020 14:18:50   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներով սահմանված թույլատրելի քանակից ավելի մարդ տեղափոխելու 1843 դեպք է գրանցվել, որոնցից ուղևորները իջեցվել են: 
 


Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների շուրջ 48 վարորդներ ենթարկվել են վարչական տույժերի սահմանված թվից ավելի ուղևոր
տեղափոխելու համար: 
 
«Այս պահի դրությամբ ընդհանուր նորությունը սա էր, մնացած բոլոր ծառայություններն իրականացվում են, խոսքը վերաբերում է ուղեկցողներին, առողջապահության ոլորտի աշխատողների հետ համագործակցությանը»,- նշեց Հ. Մհրյանը՝ հավելելով, որ հյուրանոցներում, հիվանդանոցներում ու մեկուսացման այլ վայրերում ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա ծառայություններ մատուցել: 
 
Հիշեցնենք, որ Պարետի որոշմամբ` մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, իսկ այն խախտողները ենթարկվում են վարչական պատասխանատվության: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար