Շիրակի մարզում ինքնամեկուսացման կանոնները խախտել է 176 անձ. Հայկ Մհրյան


Շիրակի մարզում ինքնամեկուսացման կանոնները խախտել է 176 անձ. Հայկ Մհրյան

  • 28-03-2020 14:49:13   | Հայաստան  |  Հասարակություն

Շիրակի մարզում արձանագրվել է ինքնամեկուսացման կաննոների խախտման շուրջ 176 դեպք: 
 
Այս մասին մարտի 28-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: 
 
Լրագրողի այն հարցին, թե արդյոք այս օրերին ոստիկանությունը կանոնակարգում է փողոցային առևտուրը հատկապես մարզերում՝ նկատի ունենալով Գյումրու «Լաչինի միջանցք» անունով հայտնի շուկան, որտեղ մինչ օրս շարունակվում է առևտուրը և կան  մարդկային կուտակումներ, փոխոստիկանապետը նշեց.
 
«Փողոցային առևտուրը ոստիկանությունը կանոնակարգում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, և այս ասուլիսից հետո ես անպայման այդ դեպքը կուսումնասիրեմ»:
 
Նշենք, որ Պարետի որոշմամբ՝ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, և ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է ինքնամեկուսացման կանոնների խախատման 1889 դեպք: Բոլոր քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումներ: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն