Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости


Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости

  • 29-03-2020 21:22:30   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել:
 
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:
 
«Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են»,- նշել է Ֆենը: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման օրվանից ի վեր վարակման 81,439 դեպք է արձանագրվել, 75 856 մարդ ապաքինվել է, մահացել՝ 3300-ը:
 
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը