Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան


Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

  • 30-03-2020 10:30:36   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 29-ին՝ ժամը 15:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը: 
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
 
Պարզվել է, որ «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Անի Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 10 մ): Տուժածներ չկան:
 
Փրկարարները հոսանքազրկել են, ֆիքսել ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից:
Նոյյան տապան  -   Հասարակություն