Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի. ՀԺ


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի. ՀԺ

  • 30-03-2020 11:08:11   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական Ժամանակ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին տվյալները:
 
Թարմացված թվերը նա հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում: Նոր տվյալները ներկայացրել է նաեւ թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
 
Մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19) մահացածների թիվը հասել է 131-ի։
 
Քոջայի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 815 նոր դեպք, 23 մարդ մահացել է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9217-ի, 131 մարդ մահացել է:
 
Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9982 դեպք: Երկրում ապաքինվել է 105 մարդ, 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։ 
 
 
 
Հայկական Ժամանակ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play