Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք

  • 30-03-2020 11:56:54   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր տվյալներ է ներկայացրել. 
 
Նա գրել է. 
 
«Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ
 
Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: 
 
Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»:
 
Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր 482 անձ: 
 
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 30 անձ, մահացել՝ 3-ը: 
 
Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play