Ահազանգ. Բալասանյանի կողմնակիցները մարում են գյուղացիների պարտքե՞րը. Armlur.am


Ահազանգ. Բալասանյանի կողմնակիցները մարում են գյուղացիների պարտքե՞րը. Armlur.am

  • 30-03-2020 13:40:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Armlur.am-ը ահազանգեր է ստանում, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբների ներկայացուցիչները համայնքներում փակում են քաղաքացիների պարտքերը:

Մենք ահազանգ ստացանք, որ երեկ երեկոյան Արցախի մի շարք գյուղերում, մանսավորապես Բերդաշեն և Վազգենաշեն համայքներում Արդարություն կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուների կողմնակիցները և Վիտալի Բալասանյանի շտաբների ներկայացուցիչները այցելել են գյուղերում գտնվող խանութներ, ծանոթացել պարտքերի ցուցակին և մարել մի քանիսի պարտքերը: Օրինակ Բերդաշեն համայնքում կուսակցության պատգամավորի թեկնածուբրրից մեկը խանութներից մեկում փակել է քաղաքացիներից մեկի 51000 դրամ պարտքը, և խանութում որպես գրավ թողած քաղաքացու անձնգիրը վերադարձրել: Մեկնաբանության համար դիմեցինք Վիտալի Բալասանյանի գրասենյակ, որտեղից հերքեցին` ասելով, թե նման բան չի եղել:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play