Մադրիդում սուգ է հայտարարվել

30-03-2020 16:59:38   | Իսպանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում մարտի 30-ից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
 


«Կխոնարհվեն պետական հաստատությունների վրա տեղադրված Մադրիդ համայնքի դրոշները, ամեն օր ժամը 12.00-ին բնակիչները մեկ րոպե լռությամբ
կհարգեն զոհերի հիշատակը։ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի»,-նշում է դեսպանությունը:
 
Իսպանիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանու թիվը 85 հազար 195 է: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 340 մարդ: Ապաքինվել է 16 հազար 780 մարդ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար