«Ռիսկերը կանխելու համար բավական ուշացել եք, ամենամեծ ռիսկն էս դահլիճում է` 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ». Նաիրա Զոհրաբյան

30-03-2020 17:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քաղաքացիների հեռախոսազանգերը վերահսկող Կառավարության օրենսդրական առաջարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
 


Այս մասին իր ելույթում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, դիմելով նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, կոչ արեց նախագիծը հետ կանչել:
 
«Սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից, ես հիմա չեմ ուզում խոսել մարդու իրավունքներից, ես ուզում եմ ասել, որ աննպատակ, անիմաստ գործ եք անում: Էն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, էդ ռեսուրսները ծախսեք սահմաններին, Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու
համար, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թերևացնելու համար»,- ասաց Զոհրաբյանը:
 
«Ես խնդիր չունեմ, դեռ լրագրող ժամանակվանից սկսած, չգիտեմ ինչի, իմ անձը հետաքրքրել է հատուկ ծառայութուններին, ինձ մշտապես գաղտնալսել են, ես պրոբլեմ չունեմ, հարցը ես չեմ, բայց հասկանանք` ոնց ենք անելու: Որ ասում եք` ով չունի սմարթֆոն, սմարթֆոն ենք տալու: Լուրջ եք ասում, հիմա մեր հայրենակիցները կդիմեն` կասեն սմարթֆոն տվեք: Եվ երկրորդ` ռիսկերը կանխելու համար բավական ուշացել եք, ամենամեծ ռիսկն էս դահլիճում է` 132 պատգամավոր ժամերով փակված մի տեղ»,- ասաց նա:
 
Պատգամավոը կոչ արեց թիթեռ նկարելու փոխարեն ռեալ քայլեր ձեռնարկել, քանի որ, նրա համոզմամբ, այս նախագծի վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվելու, և այդ ամենն անիմաստ է լինելու:
Պատգամավորը խոսեց նաև այն մասին, որ շատ դեպքերում հանդիպումները լինում են էքսպրոմտ` առանց որոշակի պայմանավորվածությունների:
 
«Եթե կասկած ունեք, որ X անձը ռիսկային գոտում է, որևէ մեկը չի խանգարում, որ բջջային օպերատորներից վերցնեք այդ անձի շփման շրջանակը»,- եզրափակեց Զոհրաբյանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար