Չի կարելի համավարակի դեմ պայքարի անվան տակ մարդու անձնական կյանքը խոցելի դարձնել. ԼՀԿ պատգամավոր

30-03-2020 17:44:44   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 


«Քիչ առաջ ձայների կողմ մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց այսօրվա խնդրահարույց նախագիծը, որը ենթադրում է մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակում։
 
Լուսավոր Հայաստան խմբակցությունը միաձայն ԴԵՄ է քվեարկել այս նախագծին։
 
Համաշխարհային պանդեմիայի այս ճգնաժամային իրավիճակում համավարակի դեմ պայքարի ամենաանարդյունավետ եղանակն է և հետքայլ ժողովրդավարական
սկզբունքներից և որդեգրած նորմերից։
 
Չի կարելի համավարակի դեմ պայքարի անվան տակ մարդու անձնական կյանքը խոցելի դարձնել։  Չկան երաշխիքներ, թե ինչպես են ապահովագրվելու հավաքագրվող տվյալները, ինչպես են ոչնչացվելու կամ առհասարակ ով է դա վերահսկելու, կամ թե արդյոք կորոնավիրուսից հետո այդ տվյալները չեն օգտագործվի մարդկանց դեմ։
 
Փոխանակ մտածեն ուժային կառույցներին, նույն ոստիկանության սպայական կազմին վերադաստիարակեն, որ թոշակառուներին անտեղի չտուգանեն, մարդկանց կյանքն էլ ավելի են բարդացնում։ Դե գնացեք և անապահով ապրող մարդկանց, ովքեր մի կտոր հաց այսօր նույնիսկ չեն կարողանում հայթայթել, համոզեք, որ իրենց նաև պետք է հեռախոսներով վերահսկեք ու դա հանուն իրենց բարօրության համար է։
 
Նմանօրինակ օրենք ընդունվել է օրեր առաջ Սլովակիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում և Թայվանում։
Դատողությունները թողնում եմ ձեզ։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 392 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար