Նոր մանրամասներ Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի վերաբերյալ․ ԱՆ խոսնակի գրառումը
30-03-2020 22:32:55 | Հայաստան | Հասարակություն
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հատնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ՝ գրելով.
«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։