Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի. ՀԺ


Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի. ՀԺ

  • 31-03-2020 10:00:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ Մարտի 31-ին համապետական ընտրությունների քվեարկության ողջ օրը Ստեփանակերտի և Արցախի բոլոր շրջկենտրոնների շուրջ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակում կլինի:
 
Հիշեցնենք, Արցախում ժամը 08.00-ին մեկնարկել են  նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
 
Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play