Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան


Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան գիշերն արդեն տեղափոխվել էր Երևանում. Գեւորգ Դերձյան

  • 31-03-2020 10:10:18   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ  Գևորգ Դերձյանն ֆեյսբուքյան իր էջում  կատարել է հետևյալ գրառումը, տեղեկացնելով, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 
«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:
 
Կտրվի հավելյալ տեղեկություն»,- տեղեկացրել է Դերձյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն