ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters


ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով 3000-ից ավելի մահվան դեպք է արձանագրվել. Reuters

  • 31-03-2020 13:34:24   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական Ժամանակ ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին հայտնում են Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի կայքում, որն իր հաշվարկներն անում է նահանգային եւ տեղական վիճակագրությունը հաշվի առնելով, փոխանցում է Reuters-ը: 
 
ԱՄՆ-ում մինչ այս պահը ախտորոշվել է կորոնավիրուսի 163.429 դեպք, 3008 մարդ է մահացել, ապաքինվել է 5764 մարդ:
 
 
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է: Այն առաջ է անցել Իտալիայից եւ Չինաստանից:
 
Ինչպես կիրակի հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նոր կորոնավիրուսի հետեւանքով երկրում հնարավոր է՝ արձանագրվի 100 հազար մահվան դեպք, ինչը հաջողություն կարելի է համարել, իսկ մահացածության գագաթնակետը Միացյալ Նահանգներում սպասվում է երկու շաբաթ անց:
 
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 785,797 մարդ, 37,816-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 165,607 մարդ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը