Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Վարակվածներից մեկն արտերկրից է, մյուսը՝ Դիլիջանից. Հայկ Չոբանյան
31-03-2020 14:16:35 | Հայաստան | Հասարակություն
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա գրել է.
«Սիրելի բարեկամներ
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։
Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։
Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։