Իրանում նորածնի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Regionmonitor.com
31-03-2020 14:34:18 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի Մեշխեդ քաղաքում նորածին երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Այս մասին հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Մեշխեդի բժշկագիտական համալսարանի դասախոս Ահմեդ Շահ Ֆերհադը հայտնել է, որ մինչ այդ երեխայի մայրը վարակված է եղել կորոնավիրուսով։ Երեխան ծնվելուց հետո կորոնավիրուսի թեստ է անցել, որի արդյունքում պատասխանը դրական է եղել։
Նշվում է, որ երեխան 900 գրամ քաշով է ծնվել։ Նա առաջին օրը շնչառական խնդիրներ է ունեցել։
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 19-ին։ Մարտի 30-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է 41․495։ Գրանցվել է մահվան 2․757 դեպք։